Երբևէ մտածե՞լ ես՝ ի՞նչ նվիրել տիեզերասեր ընկերներին: Եթե չես կողմնորոշվում՝ երկնքից որ աստղն իջեցնել, ապա այս ուղեցույցը քեզ կօգնի: ✨

Դե ինչ, արի՛ քննարկենք:

Յուրահատուկ նվերներ տիեզերասերների համար

Զարմանալի չէ, որ տիեզերասերներին նվերներ ընտրելիս կա մեծ բազմազանություն, քանի որ տարբերակները սկսում են երկրայինից հասնում մինչև երկնային, երևակայությունը Տիեզերքի պես անսահման է: Անհոգ եղի՛ր, միասին քննարկելու ենք ամենամատչելիից (երկրայինից) մինչև թանկարժեք (երնային) նվերները, ցանկացած տարիքի և պրոֆեսիոնալության աստիճանի հարմար: Արի՛ տիեզերասերներին բաժանենք տիպերի՝ ավելի հեշտ կողմնորոշվելու համար: 🧑‍🚀

Ի՞նչ նվիրել ռոմանտիկ տիեզերասերին

Երկինք նայող և երազողները, նույն հեռախոսի էկրանին Սատուրնի կամ Լուսնի նկար տեղադրողները և “Fly me to the Moon” երգողները: Նրանց համար նվերներ ընտրելիս մտածեք՝ ինչը կստիպի երազել և զգալ տիեզերականին ավելի մոտ:

Նվերներ ռոմանտիկ տիեզերասերին. աստրոտուր, լուսնային լամպ, լուսնային փազլ, աստղադիտակ
Նվերներ ռոմանտիկ տիեզերասերին

Տարբերակ 1՝ «Աստրոտուր», տուր դեպի աստղերը, որը ռոմանտիկ տիեզերասերին կտեղափոխի Լուսին, ինչպես ասվում է սիրելի երգում: Սակայն Լուսինը միակ հրաշքը չէ, պարգևելով աստրոտուր նրան կպարգևես մի ամբողջ տիեզերական ճամփորդություն մոլորակներից մինչև խորը տիեզերական օբյեկտներ: Աստրոտուրերի մասին մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ:
Տարբերակ 2՝ «Լուսնային Լամպ», որն իր իրականին մոտ տեսքով եթերային կդարձնի ռոմանտիկ տիեզերասերի ննջասենյակը կամ հյուրասենյակը: Ունենալով նման լամպ, քո ռոմանտիկ ընկերն ավելի մոտ կզգա Տիեզերքին: Դե պատկերացրու, սենյակում Լուսին ունենալն ինչ հաճույք է:
Տարբերակ 3՝ «Լուսնային Փազլ», որը հավաքելու ընթացում ընկերդ/ընկերուհիդ կհամադրի ռոմանտիզմը և խնդիրներ լուծելու հմտությունները: Իսկ հավաքելուց հետո փազլը կդառնա տան գեղեցիկ դեկոր:
Տարբերակ 4՝ «Իրական Ռոմանտիկի Աստղադիտակ», որը նրան թույլ կտա վայելել, մոտիկից և մանրամասնորեն ուսումնասիրել Տիեզերքն ամեն օր:

Ի՞նչ նվիրել սկսնակ տիեզերասերին

Տիեզերքի անծայրածիրում իրենց քայլերը սկսողներին, սովորողներին և հետաքրքրվոողներին միշտ էլ հետաքրքիր նվեր կգտնվի: Ընտրելիս հաշվի առ ստացողի տարիքը և նվերի բարդությունը: Նվիրի՛ր այնպիսի բան, որը հեշտ կընկալվի և կմոտիվացնի շարունակել անհայտի ուսումնասիրությունը:

Նվերներ սկսնակ տիեզերասերին. «Դարերի Խոորքից Դեպի Տիեզերք» , կարմիր լույս, USB լազեր, աստղադիտակ
Նվերներ սկսնակ տիեզերասերին

Տարբերակ 1՝ «Դարերի Խոորքից Դեպի Տիեզերք» գիրքը, որտեղ Ավետիք Գրիգորյանը, նույն ինքը հայրենական առաջին արբանյակի կնքահայրը, ներկայացնում է հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն` ճանաչման այն ուղու մասին, որն անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ քարի դարից մինչև մեր օրեր՝ հասնելով նաև ապագա: Գիրքը կարդալով սկսնակ տիեզերասերն ամենամատչելի և հասկանալի կերպով կբացահայտի Տիեզերքի գաղտնիքները, կսովորի ֆիզիկայի և տիեզերագնացության մասին:
Տարբերակ 2՝ «Աստղադիտակ Celestron Astromaster 70AZ»՝ երկինքն ուսումնասիրելու համար, որը հեշտ տեղափոխելով վայրից վայր սկսնակ տիեզերասերը կկատարի դիտումներ և կծանոթանա հեռավոր օբյեկտներին:
Տարբերակ 3՝ «Կարմիր լույս»: Մի՛ զարմացիր, դիտումների ժամանակ կարմիր լույսն առաջին անհրաժեշտության իրերից է, քանի որ ի տարբերություն սպիտակ լույսի, այն օգնում է պահպանել գիշերային տեսողությունը և պարզ տեսնել օբյեկտները: Ուստի, եթե ընկերդ սիրում է աստղադիտումների մասնակցել կամ ունի սեփական աստղադիտակը, ապա կարմիր լույսը հրաշալի տարբերակ է:
Տարբերակ 4՝ «USB լազեր» դիտումների ժամանակ երկնային օբյեկտները մատնացույց անելու, տեսանելի դարձնելու, դիտակի միջոցով ավելի հեշտ գտնելու համար։ Սա հրաշալի հավելում է աստղադիտակ ունեցողի պարագաներին:

Ի՞նչ նվիրել փոքրիկ տիեզերասերին

Հետաքրքրասեր, պրպտող, անընդհատ երկինք նայող և հարցերի տեղատարափ ուղղող երեխաները: Նրանց հարցասիրությունն անսահման է, նվերների տարբերակները՝ նույնպես: Նրանց նվերներ ընտրելիս հաշվի առ նվերի ինտերակտիվությունը, կրթական արժեքը և երկարաժամկետ բնույթը:

Նվերներ փոքրիկ տիեզերասերին. ՄՏԿ։ Մարդու տունը Տիեզերքում գիրքը, Փոքրիկ Պլանետարիում, Փազլ Արեգակնային Համակարգ, աստղադիտակ
Նվերներ փոքրիկ տիեզերասերին

Տարբերակ 1՝ «ՄՏԿ։ Մարդու տունը Տիեզերքում» գիրքը, որը նվիրված է միջազգային տիեզերական կայանին և ներառում է մի շարք գերհետաքրքիր թեմաներ՝ համեմված գունավոր պատկերներով, որոնք հրաշալի լրացնում են գրքում տեղ գտած ինֆորմացիան ու այն դարձնում ավելի հասկանալի։ Փոքրիկը կստանա իրեն ամենահասկանալի մատչելի բացատրությունները Տիեզերքի մասին և կմեծացնի բացահայտելու իր ցանկությունը։
Տարբերակ 2՝ «Փոքրիկ Պլանետարիում», Հելլենիստական համաստեղություններին ծանոթանալու և գիշերային երկնքում դրանք ավելի հեշտ ճանաչելու համար։
Տարբերակ 3՝ «Փազլ Արեգակնային Համակարգ», որը հավաքելը կօգնի սովորել Արեգակնային համակարգի կառուցվածքը և ավելի լավ ճանաչել օբյեկտները։
Տարբերակ 4՝ «Մանկական աստղադիտակ» երկնային դիտումների առաջին քայլեր սկսելու և գիտության հանդեպ ոգևորվածություն առաջացնելու համար: Աստղադիտակ ունենալով, փոքրիկ աստղասերը կարող է դիտել երկնային օբյեկտները, ինչպիսիք են Լուսինը, մոլորակները, աստղերը և նույնիսկ խորը տիեզերական հրաշքներ:

Ի՞նչ նվիրել պրոֆեսիոնալ տիեզերասերին

Տիեզերքով, աստղագիտությամբ և ֆիզիկայով լրջորեն հետաքրքրվողները և ուսումնասիրողները: Նրանք, ովքեր հետևում են տիեզերական նորություններին, մանրամասն տեղյակ են Տիեզերքում կատարվող/կատարված/կատարվելիք իրադարձություններից: Ոչ, գուշակների և մոգերի մասին չէ խոսքը: 🧙😄Պրոֆեսիոնալ տիեզերասերին նվերներ ընտրելիս, հաշվի առեք՝ ինչը կբավարարի նրանց հետաքրքրասիրությունը և կավելացնի տիեզերական գիտելիքները:

Նվերներ պրոֆեսիոնալ տիեզերասերին. աստղադիտակ, ջրակայուն օկուլյար,Մագնիսական լևիտացիայով գլոբուս, Մարսի տերաֆորմացիա
Նվերներ պրոֆեսիոնալ տիեզերասերին:

Տարբերակ 1՝ «Գերհզոր Աստղադիտակ», որը ոչ միայն շքեղ տեսք ունի, այլ նաև շքեղ տեսարաններ է բացում Տիեզերքը ուսումնասիրողի առաջ: Էլ ի՞նչ պրոֆեսիոնալ տիեզերասեր, առանց հզոր դիտակի: Այն էլ ինչ դիտակ, այս Դոբսոնյան աստղադիտակը ստանալով, տիեզերասեր ընկերդ իրեն հավասար է զգալու տիեզերագնացներին, նոբելյան մրցանակակրերին և աշխարհահռչակ երաժիշտներին, ովքեր Գառնիի Star Party-ի աստղադիտման ժամանակ նայել են հենց այս հսկա Դոբսոնյանից:
Տարբերակ 2՝ Պրոֆեսիոնալ պարագաներ: Եթե տիեզերասեր բարեկամդ արդեն ունի աստղադիտակ, նրան կարող ես նվիրել իր աստղադիտակին հարմար պարագաներ, օկուլյարներ, Բարլաու ոսպնյակ, և այլն:
Տարբերակ 3՝ «Մագնիսական լևիտացիայով գլոբուս», որը գեղեցիկ տեսք կհաղորդի հետազոտող տիեզերասերի աշխատասենյակին կամ հյուրասենյակին՝ որպես դեկորացիա:
Տարբերակ 4՝ «Մարսի տերաֆորմացիա» սեղանի ժամանցային և շատ հետաքրքիր խաղ, որը կստիպի «պրոֆեսիոնալ» տիեզերասերին քայլեր մտածել՝ ինչպես Իլոն Մասկից առաջ անցնել՝ Մարսը տերաֆորմացնել և բնակելի դարձնել:
Տարբերակ 5՝ «The Crew» սեղանի խաղ, որը հետաքրքիր, ռազմավարական, քարտային խաղ է: Խաղը թույլ կտա տիեզերասերին մշակել ռազմավարական քայլեր՝ պարզելու ենթադրվող 9-րդ առեղծվածային մոլորակի մասին:

Ի՞նչ նվիրել աստրոլուսանկարիչ տիեզերասերին

Գիշերները ժամերով արթուն մնացող լուսանկարիչները, ինստագրամյան աստրոլուսանկարների և ռոմանտիկ աստղասերների սիրելի պատկերների հեղինակները: Ամենահամբերատար և հաստատակամ աստղասերները: Նրանք սովորաբար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ ունենում են սիրելի հոբբիով զբաղվելու համար, բայց մենք մի բան հաստատ կգտնենք: Արի հասկանանք՝ ի՞նչ է անհրաժեշտ այս էնտուզիաստներին: 🤔Ճիշտ է, աստորլուսանկարչության համար բարենպաստ միջավայր, այն է՝ քաղաքային լույսերից հեռու, բացարձակ մութ և շատ աստղալից երկինք:

Նվերներ աստրոլուսանկարիչ տիեզերասերին. աստրոտուր, ուղղորդող տեսախցիկ
Նվերներ աստրոլուսանկարիչ տիեզերասերին

Լավագույն Մատչելի Տարբերակ՝ «Աստրոտուրի նվեր քարտ», որով միաժամանակ կնվիրես դրական միջավայր, նոր փորձառություն այլ էնտուզիաստների հետ, Հայաստանի ամենմութ վայրերից սքանչելի տիեզերական պատկերներ ստանալու հնարավորություն և անսահման ջերմ զգացողություններ: 🌌
Լավագույն Թանկարժեք Տարբերակ՝ «Ուղղորդող տեսախցիկ», որը կհեշտացնի աստրոլուսանկարիչ տիեզրասերի աշխատանքը՝ երկնային օբյեկտներին ճիշտ հետևելով, միաժամանակ հստակ պատկերներ ապահովելով: Կարող եք դիտարկել Explore Scientific աստղագիտական ​​օպտիկայի պրոֆեսիոնալ խանութը: Ի դեպ, մեզ հետ կապվելու դեպքում Explore Scientific-ից գնումներ կկատարես հատուկ պայմաններով, քանի որ SpaceShop42-ը հանդիսանում է Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ:

Տիեզերական պահեր պարգևելու ժամանակն է

Դե ինչ, քեզ մնում է կողմնորաշվել՝ որ տիպին է պատկանում աստղասեր ընկերդ և ընտրել նշված տարբերակներից մեկը: Հիշի՛ր, Տիեզերքի սիրահարները յուրահատուկ են, ուստի նրանց նվերները նույնպես պետք է լինեն յուրահատուկ, չկրկնվող և անմոռանալի: Հիշեցնենք, որ մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն, հետսպասարկում, և մեզնից աստղադիտակներ ձեռք բերելով դառնում եք (կամ այն մարդիկ ում նվիրում եք) մեր աստղասերների փակ ակումբի անդամ։ Ամենավերջում չկողմնորոշվողների համար.Միշտ էլ կա մի լավ տարբերակ, որը կարելի է նվիրել ցանկացած տիպի աստղասերին: Դա «Կախարդական Նվեր Քարտ»-ն է, որը թույլ կտա նրան ընտրել սեփական նվերը և ինքնուրույն որոշել վայելել Տիեզերականը երկրային, թե երկնային տարբերակով: Նվեր քարտի նախապատվեր գրանցելու համար կապվեք մեզ հետ:

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy