ՄՏԿ։ Մարդու տունը Տիեզերքում

6,500 AMD

«ՄՏԿ։ Մարդու տունը Տիեզերքում» հետաքրքրաշարժ գիրք։

Առկա է

Կատեգորիա Tag:

Նկարագրություն

Տիեզերագնաց բառը ու տիեզերագնացների մասին հաճախ ենք լսում։ Իսկ երբևէ ձեզ մոտ առաջացե՞լ են հարցեր այն մասին, թե ինչով են այս մասնագիտության տեր մարդիկ զբաղված։ Դե իհարկե, թռչում են Տիեզերք․․․ բայց ո՞ւր ))
Այս գիրքը հենց այդ մասին է․ գրքի հեղինակներն այն համարում են հանրագիտարան մի այնպիսի կառույցի մասին, որը գիրքը հեղինակելու պահին աստղագնացների ու տիեզերագնացների դեռևս միակ տունն էր Տիեզերքում։ Խոսքը Միջազգային տիեզերական կայանի մասին է, կամ ինչպես նշված է գրքի շապիկին՝ ՄՏԿ-ի։
ՄՏԿ-ն մի հսկայական կառույց է, որը պտտվում է Երկրի ուղեծրում ու գտնվում է մոտ 400 կիլոմետր բարձրության սահմաններում։ Այն ընդունել է հարյուրավոր տիեզերագնացների ու աստղագնացների՝ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր այդտեղ իրականացնում են բազմաթիվ գիտափորձեր, կայանում հնարավոր է նույնիսկ սավառնել օդում (բառի բուն իմաստով) ու պատուհանից վայելել մեր չքնաղ մոլորակը․․․ հետաքրքիր է, չէ՞։
Բա որ իմանաք էլ ինչ գերհետաքրքիր թեմաներ են ձեզ սպասվում գրքում՝ համեմված գունավոր պատկերներով, որոնք հրաշալի լրացնում են գրքում տեղ գտած ինֆորմացիան ու այն դարձնում ավելի հասկանալի։ Գրքում կգտնեք կայանի կառուցման պատմությունը, ինչպե՞ս երկրների միջև տիեզերական թշնամանքը վերածվեց միասին կայան ունենալուն, ինչի՞ համար է կոնկրետ նախատեսված կայանը, ինչպե՞ս են աստղագնացները հասնում այնտեղ, ինչպե՞ս դառնալ տիեզերագնաց ու հասնել ՄՏԿ, ինչպե՞ս է անցնում նրանց կյանքն այնտեղ, ովքե՞ր են տիեզերական զբոսաշրջիկները, ի՞նչ հետաքրքիր տիեզերական ռեկորդներ են գրանցվել ՄՏԿ-ում, ինչպե՞ս դիտել ՄՏԿ-ն Երկրից, ու այսպես շարունակ։
Գիրքը նախատեսված է, գրեթե, բոլոր տարիքային խմբերի համար․ այն ո՛չ այնքան պարզ է, որ ձանձրացնի, ո՛չ էլ այնքան բարդ է, որ վախեցնի 😀
Գրքի հեղինակը Տիեզերք/Space նախաձեռնությունն է, որը զբաղվում է տիեզերքի մասին ինֆորմացիայի տարածմամբ։
Գրքի տեխնիկական տվյալներ՝
Էջերի քանակ։ 268
Թղթի չափը։ A5
Կազմը։ փափուկ
Քաշ։ 430 գրամ
Հրատարակման տարեթիվ։ 2020
Ի դեպ, գիրքն իր երջանիկ տիրոջն է հասնում գեղեցիկ փաթեթավորմամբ ))

Հարց ու Պատասխան

Դեռ հարցեր չկան

Հարց տալ

Ձեր հարցը կպատասխանվի մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից

Thank you for the question!

Your question has been received and will be answered soon. Please do not submit the same question again.

Error

Warning

An error occurred when saving your question. Please report it to the website administrator. Additional information:

Add an answer

Thank you for the answer!

Your answer has been received and will be published soon. Please do not submit the same answer again.

Error

Warning

An error occurred when saving your answer. Please report it to the website administrator. Additional information: