Մեր Մասին

Մոտեցրու քեզ տիեզերքը

Մենք՝ աստղասերներս, սիրում և հետաքրքրվում ենք աստղադիտակներով, պատրաստ ենք անքուն ու ցուրտ գիշերներ անցկացնել դրսում՝ գիշերային երկինքը վայելելու և ուսումնասիրելու համար։

Երկար տարիներ այս ոլորտում գիտությամբ զբաղվելով, մեր սերը դեպի աստղեր վերածվել է մասնագիտության և օգնել մեզ հմտանալ այս գործում։ Առաջին հայացքից պարզ թվացող այս հոբբին, դարձել է մեր կյանքի անբաժան մասը, քանի որ մենք բացահայտել և սովորել ենք աստղադիտման ու աստղադիտակների հնարքները։ SpeceShop42 նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք կիսել ձեզ հետ մեր կուտակած փորձը՝ օգնելով ձեզ սկսել առաջին քայլերը ուսումնասիրելու անծայրածիր Տիեզերքը։

SpeceShop 42-ը աստղադիտակների մասնագիտացված առցանց խանութ է։ Բացի այդ այստեղ կարող եք գտնել նաև մի շարք այլ պարագաներ՝ աստղադիտակի աքսեսուարներ, լազերային ցուցիչներ, գրքեր, ինպես նաև ֆիզիկայի օրենքները բացատրող մի շարք խաղալիքներ։ 

Եվ ամենակարևորը. Կարևորելով կրթության դերը կյանքում՝ մենք գրում ենք գիտահանրամատչելի բլոգ փոստեր՝ Տիեզերքի, ֆիզիկական երևույթների և այլ հետաքրքիր գիտական թեմաների մասին։ Այս հոդվածները գրված են պարզ լեզվով և միտում ունեն շարժել յուրաքանչյուրիդ հետաքրքրությունը դեպի գիտություն և Ձեզ էլ ավելի մոտեցնել Տիեզերքին։

Մեր տեսլականը

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որի քաղաքացին կլինի կիրթ ու բանիմաց, կտիրապետի և կկիրառի առօրյայում STEM (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) ուղղությունները։ Կնպաստենք Հայաստանի տիեզերական երկիր դառնալուն, և ինչու ոչ, Միջգալակտիկական Մարդկային Կայսրության ստեղծմանը։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է Հայաստանում զարգացնել սիրողական աստղագիտությունը։

Մեր արժեքները

  • Սեր – Սերը դեպի աշխատանք, դեպը Տիեզերք և դեպի մեր հաճախորդները մեր թիմի գլխավոր արժեքն է։ Խոստանում ենք տիեզերքի և գիտության հանդեպ սիրով վարակել նաև ձեզ։ Սիրե՛ք իրար, սիրե՛ք գիտությունը և այն ամենն, ինչ շրջապատում է ձեզ։

  • Պատասխանատվություն – Յուրաքանչյուր մտքի, գործի, աշխատանքի, գաղափարի հաջողության գրավականը պատասխանատվությունն է։ Պատասխանատվություն ինքներս մեր և ձեր հանդեպ։

  • Անկեղծություն – Սա թիմի փայլն է։ Ազնիվ ու անկեղծ մարդն ու գործը միշտ սիրվում ու գնահատվում է։ Թիմի անդամներն ամբողջության անկեղծ են միմյանց և ձեզ հետ։

Ինչու՞ ընտրել մեզ

Մեր թիմի հիմնական մասը զբաղվում է գիտական կամ տեխնոլոգիական գործունեությամբ, և ավելի քան 7 տարի զբաղվում է սիրողական աստղագիտությամբ:

Մենք կօգնենք ընտրել Ձեզ համապատասխան աստղադիտակ, կսովորեցնենք ճիշտ ձևով այն հավաքել, օգտագործել և խնամել։

Բացի այդ, ցանկացած հարցով՝ թե՛ տեխնիկական, թե՛ շահագործման, թե՛ գիտական, մեր թիմը միշտ պատրաստ է աջակցել Ձեզ:

Մեր թիմը

Մհեր Խաչատրյան

Command Module Pilot

Գործառնական տնօրեն։ Ֆիզիկ, համարյա գիտնական։ Զբաղվում է աստղաֆիզիկայով, այդ ոլորտում ունի մի շարք հետազոտություններ։ Աստղադիտակների հետ աշխատելու տարիների փորձ ունի։ Մինչև SpaceShop42-ի հիմնադրումը, նախաձեռնել է բազմաթիվ աստղադիտումներ և մարդկանց մոտ հետաքրքրություն սերմանել դեպի տիեզերք։ Թիմի համակարգողն ու ամեն հարցում ուղղորդողը։ Թիմի ողնաշարը։ Միքիչ ջղայն է ( միքիչ շատ ), բայց կարևորը մեզ բոլորիս շատ է սիրում։ Պատասխանատու է թիմի ծանրաբեռնվածության և գլուխ չպահելու համար։ Նրա շնորհիվ թիմի յուրաքանչյուր անդամ իր տեղում է և հստակ գիտի իր անելիքները։ Հաճախորդների հետ լեզու գտնելու մեծ վարպետ։

Վաչիկ Խաչատրյան

Spacecraft Commander

Տնօրեն մարդ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ինժեներ։ Մարդ, ում խոսքը վերջինն է գիտական հարցերում։ Ջղայն չէ, բոլորիս համբերատար սովորեցնում է աստղադիտակների նրբությունները։ Աստաղիտակների և աստղադիտումների գիտակ, տիրապետում է երկնային երթևեկության բոլոր կանոններին։ Աստղադիտակների հետ աշխատելու փորձ ունի դեռ մանկուց, նույնիսկ ունի սեփական ձեռքերով պատրաստված աստղադիտակ։ Պատասխանատվություններից գերագույնը բոլորիս հեղինակած բլոգի հոդվածներում գիտական սխալներ թույլ չտալն է։ Ինչպես նաև մեղադրվում է որևէ վաճառքի ենթակա ապրանքի անհասանելիության դեպքում։ Ունի մի շարք այլ պատասխանատվություններ, դե տնօրեն լինելը հեշտ բան չէ։

Միլենա Բադալյան

Science Pilot

Տնօրեններից հետո թիմի հաջորդ բարձրպաշտոնյան։ Ֆիզիկ, համարյա գիտնական։ Խելացի, պարտաճանաչ, բարի, համեստ, մի խոսքով էս տեքստը գրողը։ Պատասխանատու է թիմի գրագիտության և հոդվածների պակաս չունենալու համար։ Ցուկերբերգից հետո «ՖԲ-ն քոնն ա, ինչ ուզում ես արա» արտահայտության հիմնական կրողը։ Պատրաստակամ է մշտապես ուղղել տնօրենության ուղղագրական և կետադրական սխալները և չդժգոհել։

Հեղինե Մելիքյան

Pilot

Թիմի պատվավոր անդամ։ Թիմի զարդը։ Պատասխանատու է սոց կայքերի արտաքին տեսքի համար։ Թիմի բարձրպաշտոնյաների սրի տակով անցած, հետևաբար «տառապանքս փորձ ունի» արտահայտության հիմնական կրողը։ Հայտնի է որպես ինստագրամի սթորիների թագուհի։

Արա Արզոյան

Pilot

Թիմի պատվավոր անդամ։ Բազմավաստակ կոդ գրող։ Պատասխանատու է կայքի բագերի համար։ Նրա շնորհիվ կայքը դուրս է եկել «բորշ, կամպոտ» վիճակից։

Շանթ Սարգսյան

Pilot

Թիմի պատվավոր անդամ։ Ապագա ֆիզիկ։ Հետաքրքիր և նորմալ, մարդավարի հայերենով տեքստ գրող։ «Մի հատ հետաքրքիր բան առաջարկեմ» արտահայտության պատասխանատուն։ Հայտնի է, որպես թաքնված տաղանդներ ունեցող անձնավորություն։

Մարիամ Սահակյան

Pilot

Թիմի պատվավոր անդամ։ Մարդ, ում վստահվել է ամենաբարդ ու կարևոր գործերից մեկը՝ շփումը հաճախորդների հետ։ Պարտավորվում է լեզու գտնել յուրաքանչյուր բնավորության հաճախորդի հետ։ «Ինչ անում ենք, հաճախորդների համար ենք անում» արտահայտության հիմնական կրողը։

Հռիփսիմե Մանուկյան

Docking module pilot

Թիմի պատվավոր անդամ։ SEO content-ի մասնագետ։ Մարդ, ում վստահվել է ամենաքթածակով գործը՝ մարկետինգը։ Պատասխանատու է հիպնոսացնող գովազդների համար։ «Եկեք սրան call-to-action ավելացնենք» արտահայտության հիմնական կրողը։ Նեղ շրջապատում հայտնի է նաև որպես անգլերենի գել։

hy