Ընդհանուր դրույթներ և պայմաններ

1. ՊԱՏՎԵՐ

1.1. Պատվերներն ընդունվում են առցանց՝ spaceshop42.com կայքի միջոցով կամ մեզ հետ կապի այլ միջոցներով:
1.2. Spaceshop42.com կայքում Պատվիրատուն ընտրում է իր նախընտրած ապրանք(ներ)ը, նշում անձնական տվյալները և հեռախոսահամար առաքման կազմակերպման ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հավելյալ ճշտումներ կատարելու համար։
 

2. ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

2.1 SpaceShop42.com կայքում ներկայացված այն ապրանքատեսականին, որը տվյալ պահին առկա չէ, հնարավոր է ձեռք բերել նախապատվեր իրականացնելու միջոցով։
2.2. Նախապատվեր իրականացնելու համար անհրաժեշտ է ապրանքը գնել այնպես, ինչպես սովորական առկա ապրանքը կգնեիք․ ավելացնելով զամբյուղում, լրացնելով անհրաժեշտ դաշտերը և սեղմելով «Գնել» կոճակը։ Գնման պահին դուք կարող եք վճարում չկատարել։ Վճարումը անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից Ձեզ հետ կապվելու և պատվերը հաստատելուց հետո։
2.3 Նախապատվերը հաստատելու համար անրաժեշտ է վճարել ամբողջ պատվերի առնվազն 20%-ը։ Աստղադիտակ չպարունակող պատվերը 24 ժամվա ընթացքում չեղարկելու դեպքում ձեզ ամբողջությամբ հետ կփոխանցվի ձեր վճարած գումարը։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում՝ կանխավճարը հետ վերադարձի ենթակա չէ։
2.4 Նախապատվերները առաքվում են սկսած 13 աշխատանքային օրվանից։ Կախված ապրանքից՝ նախապատվերի առաքման տևողությունը կարող է փոփոխվել։
 
 

3. ԱՍՏՂԱԴԻՏԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

3.1. Գնումն իրականացնելուց առաջ հնարավոր է իրականացնել նախընտրած աստղադիտակ(ներ)ի փորձնական դիտում և դրանցով աստղադիտման կազմակերպում։ Աստղադիտակ գնելու դեպքում անհատական աստղադիտումը կլինի անվճար, հակառակ դեպքում աստղադիտման համար կգանձվի ֆիքսված գումար կախված աստղադիտակից (մինիմալ 5000 դրամ)։
3.2 Աստղադիտակ պարունակող պատվերների առաքումը Երևանում ԱՆՎՃԱՐ է։ Պատվերն առաքվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում:
Աստղադիտակները առաքվում են Spaceshop42-ի մասնագետների կողմից նախապես պայմանավորված օրվա և ժամի միջակայքում և տեղում իրականացվում է աստղադիտակի հավաքում և դրա հնարավորությունների ներկայացում։ 
3.3 Եթե մինչև վաճառքը աստղադիտակով դիտում չի իրականացվել, ըստ պայմանավորվածության, վաճառքից հետո կարող է կազմակերպվել անհատական աստղադիտում, ներկայացնելով աստղադիտակի հնարավորությունները և ֆունկցիաները։ 
3.4 Աստղադիտակի գնումից հետո պատվիրատուն հնարավորություն է ստանում միանալու Spaceshop42-ի համայնքին, ստանալով մի շարք առավելություններ, ներառյալ աստղադիտակի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվություն մասնագետների և ավելի փորձառու աստղասերների կողմից։
3.5 Գումարի ամբողջական փոխհատուցմամբ աստղադիտակների հետվերադարձը հնարավոր է միայն գնումից 2 շաբաթների ընթացքում, օրիգինալ փաթեթավորման և շահագործման հետքերի բացակայության դեպքում։ 
3.6 Spaceshop42-ից գնված աստղադիտակները կարելի է հետագայում հետ վաճառել Spaceshop42-ին։
3.7 Աստղադիտակների շահագործման հետ կապված տեխնիկական խնդիրների ի հայտ գալու դեպքում հնարավոր է ստանալ անվճար սպասարկում/նորոգում կախված խնդրի բնույթից։ 
3.8 Նյուտոնյան տիպի աստղադիտակները նախապես կոլիմացիա են արվում։ Դրանց հետագա կոլիմացիամը վճարովի է։
 

4. ԱՍՏՂԱԴԻՏԱԿ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳ

4.1․ Ինքնառաքման տարբերակն ընտրելու դեպքում պատվիրատուի հետ համաձայնեցվի պատվերի հանձնման տեղն ու ժամը, պատվերի հաստատման պահից 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։ Ինքնառաքումն անվճար է։ 
 
4.2. Աստղադիտակ չպարունակող պատվերների առաքումը Երևանում իրականացվում է «Yandex» կամ «GG» ընկերությունների միջոցով պատվերի հաստատման պահից 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս եղանակով առաքելու դեպքում պատվիրատուն ինքն է վճարում առաքման արժեքը վարորդին։ Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում հաշիվ-ապրանքագրում առաքման գինը չի երևալու, քանի որ այն կարող է տատանվել կախված առաքման ժամից և հեռավորությունից։ Երևանում առաքման արժեքը հնարավոր է հաշվարկել այցելելով հետևյալ հղումով և ներմուծելով հասցեն, որով պետք է կատարվի առաքումը։
 
4.3. Դեպի մարզեր առաքումը կատարվում է Հայփոստի միջոցով։ Առաքման արժեքներին  ծանոթանալու համար այցելեք Փոստային հաշվիչ | Հայփոստ էջը։
 

5. ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

5.1. Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով գնումը հաստատող նամակը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ բացառությամբ այն ապրանքերի, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման:
 
5.2. Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքիչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:
 
5.3. Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում:

6. ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

6.1 Աստղադիտակ պարունակող պատվերների վճարումը հնարավոր է կատարել թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ տարբերակով։
 
6.2. Աստղադիտակ չպարունակող պատվերի վճարումը հնարավոր է կատարել միայն անկանխիկ տարբերակով՝ բանկային փոխանցմամբ, քարտից քարտ փոխանցմամբ և ԻԴՐԱՄ վճարային համակարգով։ Վճարման անդորրագիրը պետք է ուղարկել մեր կապի միջոցներից որևիցե մեկին։
 
6.3. Ինքնառաքման տարբերակի դեպքում հնարավոր է նաև կանխիկ վճարման ընդունում։ Խնդրում ենք կապվել մեզ հետ մանրամասների համար։
 
6.4 2022 թվականի հուլիսի մեկից ՀՀ կառավարության որոշմամբ 300 000 դրամից ավել գործարքները կատարվում են միայն անկանխիկ տարբերակով։
 
6.5. Իրավաբանական անձ հանդիսացող պատվիրատուների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ նշված կապի միջոցներից որևիցե մեկով, որպեսզի տրամադրենք անհրաժեշտ ռեկվիզիտները։

7. Նվեր Քարտ

7.1 SpaceShop42-ի ընդհանուր նվեր քարտը հնարավոր է օգտագործել SpaceShop42-ի ցանկացած ապրանք կամ ծառայություն գնելու համար։

7.2 Նվեր քարտը կարելի է օգտագործել մաս-մաս, քանի դեռ նվեր քարտի հաշվեկշիռը կազմում է դրական թիվ։

7.3 Նվեր քարտն օգտագործելուց առաջ օգտագործողը պետք է ակտիվացնի այն՝ լրացնելով տվյալները հատուկ սահմանված բազայում։

7.4 Նվեր քարտն ակտիվացնելուց հետո այն չի կարող փոխանցվել 3-րդ անձին՝ օգտագործման նպատակով։

7.5 Նվեր քարտը վավեր է գնելուց հետո մեկ տարվա ընթացքում։

7.6 Նվեր քարտի հաշվեկշիռը նվազում է SpaceShop42-ի ապրանքներից կամ ծառայություններից օգտվելիս, հաշվեկշիռը թարմացվում է SpaceShop42-ի ներքին գործիքներում, որում առկա տվյալները հանրային հասանելիություն չունեն։ Քարտապանը կարող է SpaceShop42-ին հարցումով դիմել իր քարտի հաշվեկշիռը ճշտելու համար։


hy