Description
Celestron բրենդի ռեֆրակտոր աստղադիտակ, օբյեկտիվի տրամագիծը՝ 70 մմ ։ Հարմար է ճամփորդելու և տեղափոխելու համար։ Աստղադիտակի օբյեկտիվը հատուկ նյութով պատված, բարձր որակի ոսպնյակ է՝ շրջափակված թեթև շրջանակով։ Ամբողջ աստղադիտակը հնարավոր է տեղափոխել ուսապարկով, որը ներառված է փաթեթում։ Ներառված են 20 մմ և 10 մմ տրամագծերով հզոր օկուլյարներ՝ խոշորացման 2 ռեժիմ ապահովելու համար, որոնք թույլ են տալիս դիտել ինչպես երկնային մարմինները բարձր լուծունակությամբ , այնպես էլ երկրային մարմինները՝ ցերեկով։ 20 մմ տրամագծով օկուլյարն ապահովում է 20x խոշերացում, իսկ 10 մմ տրամագծով օկուլյարը՝ 40x խոշորացում։ Այս աստղադիտակը հիանալի նվեր է ինչպես սկսնակ երիտասարդ աստղասերներին, այնպես էլ երեխաներին, որպեսզի բացահայտեն Տիեզերքը։ Աստղադիտակը գնելու դեպքում նվեր կստանաք աստղասերների կողմից բարձր գնահատված աստղագիտական ծրագրային ԱՆՎՃԱՐ փաթեթ՝ երկինքն ուսումնասիրելու համար։ Դիտակը ամերիկյան օրիգինալ Celestron բռենդի աստղադիտակ է, փաթեթի մեջ առկա են Celestron-ի պաշտոնական փաստաթղթերը և 2 տարի երաշխիքային կտրոն ԱՄՆ-ի տարածքում։
Տեխնիկական մանրամասներ
Բռենդ։ Celestron
Մոդելի անուն։ 210335
Օբյեկտիվի տրամագիծ։ 70 մմ
Քաշ։ 1.5 կգ
Օկուլյարներ։ 20 մմ, 10 մմ
Ֆոկուսային հեռավորություն։ 400 մմ
Ֆոկուսային հարաբերություն։ f/5.71
Խոշորացում։ 20x, 40x
Մաքսիմում աստղային մեծություն։ 11.7
Մինիմում օգտակար խոշորացում։ 10x
Մաքսիմում տեսական խոշորացում։ 165x
Հավաքածուն ներառում է Celestron 70 ճամփորդական աստղադիտակ, ուսապարկ, 2 օկուլյար (20 մմ, 10 մմ ) և աստղագիտական ծրագրային փաթեթ։
Reviews
There are no reviews yet.