Աստղադիտում գիշերային աստղազարդ երկնքի ներքո
Աստղադիտում գիշերային աստղազարդ երկնքի ներքո

Աստղադիտակի տեսակները

 Ռեֆրակտոր և ռեֆլեկտոր դիտակների առանձնահատկությունները
Նկարի ձախ մասում պատկերված է Celestron Astromaster 70AZ, իսկ աջ մասում՝ Celestron Powerseeker 114EQ դիտակները
Ռեֆրակտոր և ռեֆլեկտոր դիտակների դիագրամները
Նկարում դեղին գույնով պատկերված է երկնային օբյեկտից եկող լույսը։ Ռեֆրակտորի դեպքում այն ընկնում է առաջնային ոսպնյակի վրա և գալիս դեպի օկուլյար` դիտորդին, իսկ ռեֆլեկտորի դեպքում ամբողջ լույսը առաջնային հայելուց անդրադառնում է երկրորդային հայելի, որից էլ հասնում է դիտորդին։

Ռեֆրակտորների դեպքում լույսը ընկնում է դիտակի սկզբնական հատվածում գտնվող ոսպնյակի վրա, ֆոկուսացվում վերջնական հատվածում։ Ռեֆրակտորները հեշտ են օգտագործելու համար և չեն պահաջում շատ խնամք։ Պարզ պատկեր ստանալու համար պահանջվում է միայն պահել ոսպնյակի մաքրությունը։

 Կատադիոպտրիկ աստղադիտակի դիագրամը
Լույսը ընկնում է ոսպնյակի վրա, այնուհետեև առանջային հայելիուց անդրադառնում է նախ երկրորդային հայելի, ապա՝ օկուլյար
Կատադիոպտրիկ աստղադիտակ
Կատադիոպտրիկ Maksutov-Cassegrain Mak60 աստղադիտակ

Տեղակայման համակարգերի տեսակները

Տեղակայման համակարգեր
Կարմիրով նշված է շարժման ուղղությունը, իսկ կապույտով՝ բևեռային առանցքին զուգահեռ առանցքը։
Celestron Astromaster 70AZ աստղադիտակ
Ազիմուտային տեղակայման համակարգով Celestron Astromaster 70AZ աստղադիտակ
աստղերի պտույտը գիշերային երկնքում
Պատկերված է աստղերի պտույտը գիշերային երկնքում։ Յուրաքանչյուր աստղ պտտվում է որոշակի կորով։ Բևեռային աստղը մնում է նույն տեղում։
Celestron PowerSeeker 70EQ աստղադիտակ
Գերմանական հասարակածային տեղակայման համակարգով Celestron PowerSeeker 70EQ աստղադիտակ

Պարամետրեր, որոնց արժե ուշադրություն դարձնել

Աստղադիտակի որոշ պարամետրերի գծապատկերը
Գծապատկերում պատկերված են ֆոկուսային հեռավորությունը, ապերտուրան, օբյեկտիվը և օկուլյարը
  1. Ապերտուրա։ Փաստացի, սա աստղադիտակի առաջնային ոսպնյակի կամ հայելու տրամագիծն է։ Որքան մեծ է ապերտուրան, այնքան շատ լույս կարող է հավաքել դիտակը, և հետևաբար առավել պայծառ և պարզ պատկեր կարելի է ստանալ։ Մեծ ապերտուրան հատկապես կարևոր է առավել հեռավոր օբյեկներին (օր․՝ միգամածություններին) դիտելիս։ Ցանկացած օբյեկտ դիտելիս, մեր աչքերը «գրանցում են» այդ օբյեկտից եկող լույսը, ուստի մեծ ապերտուրան հնարավորություն է տալիս «գրանցել» ավելի շատ լույս, ինչը պարզ և պայծառ պատկերի երաշխիքն է։
  2. Ֆոկուսային հեռավորություն։ Երկնային օբյեկտից եկող լույսը ընկնելով առաջնային ոսպնյակի վրա «հավաքվում է» (ինչպես ցույց է տրված գծապատկերում) մեկ կիզակետում՝ ֆոկուսում։ Ոսպնյակից մինչև ֆոկուս հեռավորությունը անվանում ենք ֆոկուսային հեռավորություն։ Շատ չխորանալով ֆոկուսային հեռավորության ֆիզիկական իմաստի մեջ, միայն նշենք, որ այն անմիջական կապված է խոշորացման հետ։ Խոշորացումը հաշվելու մասին կխոսենք հաջորդ պարագրաֆում։

Աքսեսուրաներ

Տարբեր խոշորացումները տարբեր տեսակի օկուլյարներով
Տարբեր խոշորացումները տարբեր տեսակի օկուլյարներով
Celestron Omni 2X Բարլաու ոսպնյակ
Celestron Omni 2X Բարլաու ոսպնյակ

Հարցեր, որոնց պետք է պատասխանել

  1. Որքա՞ն բյուջե եք նախատեսում։ Փորձեք սկզբում հասկանալ ինչ գումարային միջակայքում եք պատրաստ գնել աստղադիտակ։ Աստղադիտակներ կարելի է գնել ամենատարբեր գնային սահմաններում, սակայն պետք է հաշվի առնել, որ որակյալ տեխնիկան իրեն համապատասխան արժեքն ունի։
  2. Ի՞նչ օբյեկտներ եք պատրաստվում դիտել։ Սա շատ կարևոր է աստղադիտակի ընտրության հարցում։ Օրինակ՝ առավել թույլ լուսավորություն ունեցող երկնային օբյեկտներ դիտելու համար (որոշ միգամածություններ, աստղակույտեր և այլն), անհրաժեշտ է հայելու շատ ավելի մեծ տրամագիծ, քան համեմատաբար պայծառ երևացող օբյեկտների (Լուսին, մոլորակներ) դիտումների ժամանակ։ Այս դեպքում կարող եք ուշադրություն դարձնել մեծ ապերտուրային։
  3. Ո՞վ է օգտագործողը։ Եթե օգտագործողը երեխա է կամ տեխնիկայի հետ աշխատելու նվազ հմտություններ ունեցող մարդ, ցանկալի է վերցնել այնպիսի աստղադիտակ, որի ղեկավարումը, խնամքը և նախնական կարգավորումներն առավել հեշտ կլինեն։ Այս դեպքում քիչ սպասարկման կարիքների և խնամքի տեսանկյունից հարմար են ռեֆրակտորները, իսկ պարզ ղեկավարման տեսանկյունից՝ ալտազիմուտային տեղակայման համակարգով դիտակները։ Այնունամենայնիվ, այսպիսի դիտակների կառավարումը այյդքան էլ հեշտ չի քանի որ նուրբ կառավարում սովորաբար չունեն, բացի այդ ավելի թեթև են և թեթև ցնցումներից, քամուց պատկերը թրթռում է:
    Այն մարդիկ, ովքեր ցանակնում են առավել խորանալ սիրողական աստղագիտության մեջ, կամ ունեն տեխնիկայի հետ աշխատելու հետաքրքրություններ, նախընտրելի տարբերակ են ռեֆլեկտորները, որոնք սովորաբար նույն գնային տիրույթում ավելի մեծ հայելու ապերտուրա են տալիս և հնարավորություն տալիս ավելի շատ օբյեկտների դիտել, իսկ տեղակայման համակարգի (անգլ․՝ mount) տեսանկյունից առավել նախընտրելի է հասարակածայինը։

Աստղադիտակի խոշորացումն ամենակարևոր պարամետրը չէ

ոչ օպտիմալ խոշորացմամբ Սատուրնը և Յուպիտերը
Նկարում պատկերված են Սատուրնը և Յուպիտերը՝ աստղադիտակից։ Օպտիմալ խոշորացումից բարձր խոշորացումը պատկերը դարձրել է լղոզված։ Միշտ չէ, որ ավելի մեծ խոշորացումը նպաստում է նոր մանրամասներ տեսնելուն։

Ի՞նչ կարելի է դիտել տարբեր ապերտուրաների դեպքում

  • Արևաբծեր
  • Վեներայի փուլերը
  • Լուսնային խառնարաններ (8 կմ տրամագծով)
  • Սատուրնի օղակներ
  • Ուրանը և Նեպտունը (աստղի նման կետ)
  • Յուպիտերի մեծ կարմիր բիծը
  • Մերկուրիի փուլեր
  • Արևաբծերի կառուցվածքային դետալներ
  • Լուսնային խառնարանները (5 կմ տրամագծով)
  • Մարսի բևեռագնդակները
  • Գրեթե բոլոր Մեսիեր օբյեկտները (անգլ․՝ Messier Objects), հիմնականում առանց մանրամասն դետալների
  • Յուպիտերի մթնոլորտային շերտերը
  • Սատուրնի մթնոլորտային շերտերը
  • Հարյուրավոր միգամածություններ և աստղակույտեր
  • Լուսնի դետալներ (2 կմ տրամագծով)
  • Սատուրնի 6-7 արբանյակներ
  • Գալիլեյան արբանյակները որպես սկավառակ

Ինչպե՞ս են երևում երկնային օբյեկտները տարբեր դիտակներից

Maksutov-Cassegrain Mak60

 Maksutov-Cassegrain Mak60 դիտակը և նրանից երևացող երկնային օբյեկտները
Պատկերված են Լուսինը` 20 մմ օկուլյարով, Սատուրնը և Յուպիտերը՝ 20 մմ օկուլյարով և 2x Բարլաու ոսպնյակով։

Celestron 70mm Travel Scope DX

Celestron TravelScope 70 DX դիտակը և նրանից երևացող երկնային օբյեկտները
Պատկերված են Լուսինը` 20 մմ օկուլյարով, Սատուրնը և Մարսը՝ 10 մմ օկուլյարով և 2x Բարլաու ոսպնյակով։

Celestron Astromaster 70AZ

Celestron Astromaster 70AZ դիտակը և նրանից երևացող երկնային օբյեկտները
Պատկերված են Լուսինը` 20 մմ օկուլյարով, Սատուրնը և Մարսը՝ 10 մմ օկուլյարով և 2x Բարլաու ոսպնյակով։

Celestron Powerseeker 114EQ

Celestron Powerseeker 114EQ դիտակը և նրանից երևացող երկնային օբյեկտները
Նկարում պատկերված են Լուսինը` 20 մմ օկուլյարով, Սատուրնը և Յուպիտերը՝ 4 մմ օկուլյարով։

Առաջին աստղադիտակի ընտրությունը մի փոքր բարդ, սակայն հետաքրքիր փորձառություն է։ Համոզված եղեք, որ այն ձեր առջև բացելու է մի նոր, տիեզերական աշխարհ, իսկ մեր թիմը միշտ պատրաստ է օգնել ձեզ զգալու այդ տիեզերական շունչը։

Հետագա ընթերցանության համար

Դիտակի պարամետրերը

Սիրողական աստղագիտությունը սկսնակների համար. աստղադիտակից օգտվելու կանոնները

Սիրողական աստղագիտությունը սկսնակների համար։ Ինչպե՞ս օգտագործել աստղադիտակը

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US