Փոքր ինչ խոսենք գալակտիկաների կառուցվածքի և գալակտիկայի հալոյի մասին։ Իհարկե, Գալակտիկան չի սահմանափակվում միայն սկավառակով։ Դա միայն նրա հարթ երթահամակարգն է, որին պատկանում են աստղասփյուռները, ցրված կույտերը, HI և HII տիրույթները, ջրածնի մոլեկուլային ամպերն ու միջաստղային փոշին, գերնորերի մնացորդներն ու բաբախիչները, ցեֆերիդները, մոլորակաձև միգամածություններն ու նորերը։

Սակայն գնդաձև կույտերը, RR Քնարի տիպի աստղերն ու ենթահսկաներն ունեն գնդաձև բաշխում Գալակտիկայի կենտրոնի շուրջ և կազմում են Գալակտիկայի հալոն (լուսավոր պսակ լուսատույի շուրջ) կամ գնդաձև ենթահամակարգը։ Հալոյի օբյեկտները խտանում են դեպի Գալակտիկայի կենտրոն։ Գնդաձև ենթահամակարգի բնակչությունը զգալիորեն ծեր է։ Սկավառակի ամենածեր կազմավորման՝ NGC188 ցրված կույտի տարիքը 5 մլրդ տարի է, իսկ հալոյում ամենաերիտասարդ գնդձև կույտի տարիքը՝ 12 մլրդ տարի։ Այնպիսի տպավորություն է, որ հալոն առաջացել է սկավառակից շատ ավելի վաղ, և նրանում աստղառաջացման պրոցեսներն ավարտվել են։ Այստեղից ծագում են բավականին լուրջ հարցեր։Ո՞րն է այդ երկու ենթահամակարգերի տարբերությունների բուն պատճառը։ Կարելի է միայն կռահել, որ դա կապված է Գալակիտիկայի առաջացման մեխանիզմի հետ, որը, դեռևս, մեծ գաղտնիք է։ Իսկ Գալակտիկայի առաջացման մեխանիզմների հնարավոր վարկածների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքում, որը կարող եք ձեռք բերել spaceshop42.com կայքից։
Իդեպ, այս նյութը նույնպես ամբողջովին վերցված է «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքից։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy