Ներածություն 

Մենք ապրում ենք տիեզերական դարում։ Կապը տիեզերքի հետ և տիեզերական տեխնոլոգիաներրը դարձել են շատերիս առօրյայի անբաժան մասը, թեև հաճախ մենք դա չենք էլ նկատում։ Օրինակ՝ հեռախոսային տաքսի ծառայությունները, կարողանում են գտնել ձեր գտնվելու վայրը, ընտրել ամենահարմար երթուղիները, օգտագործելով արբանյակային տվյալները և GPS համակարգը, ինչը նույնպես աշխատում է արբանյակների միջոցով։ Արբանյակները Երկրի ուղեծիր են ուղարկվում բավականին հզոր հրթիրների միջոցով։ Ամեն դեպքում սա չի նշանակում, որ հրթիռաշինությունը միայն փորձառու և բանիմաց ինժեներների «մենաշնորհն» է։ 1954 թվականին կառուցվեց առաջին մոդելային հրթիռը, հիմք դնելով մոդելային հրթիռաշինությանը։ Այն ավելի փոքր չափերով և քաշով, պակաս հզորությամբ հրթիռ էր, ինչը ամբողջությամբ կրկնօրինակում էր իրական հրթիռի աշխատանքը։  Մոդելային հրթիռաշինությամբ կարելի է զբաղվել անկախ տեսական գիտելիքների քանակից, և զարգացնել դրանք։ Մոդելային հրթիռների բազմաթիվ տեսակներ կան, և հոդվածում կանդրադառնանք ամենանատարածված մոդելներից մեկին։ 

Հրթիռի մասերը

Մոդելային հրթիռը կառուցվածքով այդքան էլ բարդ չէ, որքան նրա ավագ ազգականները։ 

Կոնաձև քիթ

Կոնաձև քիթ ֊ Այս մասը օգնում է ապահովել հրթիռի աերոդինամիկան և թռիչքի ընթացքում քչացնել օդի դիմադրությունը։ Հիմնականում հենց այստեղ է դրվում օգտակար բեռը (իրական հրթիռներում օգտակար բեռ կարող են հանդիսանալ արբանյակները և այն ամենը ինչը պետք է հասցնել տիեզերք)։ 

Հիմնական խողովակ

Հիմնական խողովակ ֊ Սա հրթիռի հիմնական մասերից է, որում տեղադրվում են 

շարժիչը, անկարգելը(պարաշյուտ)։ Այս մասին են նաև ամրացվում նաև հրթիռի կայունարարները։ 

Կայունարարներ ֊ Անվանումն արդեն իսկ հուշում է, որ կայունարարները ապահովում են թռիչքի ընթացքում հրթիռի կայունությունը։ 

Շարժիչ

Շարժիչ ֊ շարժիչների միջոցով է հնարավոր դառնում թռիչքը։ Շարժիչներում առկա վառելիքը այրվելով առաջացնում է ռեակտիվ ուժ, ինչը վեր է բարձրացնում հրթիռը։ Շարժիչը խողովակի մեջ մտնում է շարժիչային ամրակի միջոցով։ 

Անկարգել ֊ Սրա միջոցով իրականացվում է մոդելային հրթիռի փափուկ վայրէջքը։ 

Մեկնարկային օղակներ

Մեկնարկային օղակներ ֊ Մեկնարկի ժամանակ այս օղակները անցկացվում են մեկնարկային խողովակի մեջ, ինչը թռիչքի սկզբում ուղղորդում է հրթիռը ճիշտ ուղղությամբ։

Պաշտպանիչ բամբակե շերտ

Պաշտպանիչ բամբակե շերտ(Recovery Wadding)– Սա դրվում է անկարգելի և շարժիչի միջև և չի թողնում, որ անկարգելը և խողովակում առկա մնացած իրերը վնասվեն շարժիչի աշխատանքի ընթացքում։ 

Հրթիռի հավաքելու ընթացքը

Անհրաժեշտ է կայունարարները ամրացնել հիմնական խողովակին, ինչպես ցույց է տրված գծապատկերում։ Պետք է դրանք ամրացնել հիմանական խողովակին այնպես, որ միացման կետով տարված շոշափողին ուղղահայաց լինեն։

Այնուհետեև շարժիչի պատյանը պետք է ամրացնել կարգավորող օղակների հետ, ինչը անհրաժեշտ է մտցնել խողովակի մեջ և ամրացնել։ Ցանկալի է, պատյանը 1֊2 սմ դուրս թողնել հրթիռի մարմնից, որպեսզի շարժիչների այրման ընթացքում, հիմնական խողովակը չվնասվի:

Մոտավորապես 50 սմ երկարությամբ ռեզինե ժապավենի մի ծայրը սոսնձով կապել հիմնական խողովակի ներսից, իսկ մյուս ծայրը կապել կոնաձև քթին։ 

Անկարգելի կենտրոնում շրջանաձև անցք կտրել: Անկարգելի (պարաշյուտի) աշխատանքի սկզբունքը հետևյլան է. այն իր կառուցվածքի շնորհիվ ստեղծում է առավելագույն օդի դիմադրություն: Մեջտեղի անցքը առաջին հայացքից հակասում է վերը նշված փաստին: Այնուամենայնիվ, սրա միջոցով հրթիռը կատարում է կայուն վայրէջք:

Համոզվելով, որ անկարգելի թելերը խճճված չեն, դրանք կապել 70 սմ֊անոց թելից, իսկ թելի մյուս ծայրը կապել կոնաձև քթից։ 

Պաշտպանիչ բամբակե շերտը(Recovery Wadding) հռթիռի վերևի մասից մտցնել խողովակի մեջ:

Հնարավորինս կոմպակտ ծալել անկարգելը և տեղադրել մարմնի մեջ։ 

Վերջում չմոռանաք գեղեցիկ ներկել և ձևավորել հեթիռը:

Ծանրության և ճնշման կենտրոնների որոշում 

Հրթիռի թրիչքի կայության համար անհրաժեշտ է, որպեսզի ծանրության կենտրոնը առաջ գտնվի ճնշման կենտրոնից։ Նախ հասկանանք՝ ինչ են ճնշման և ծանրության կենտրոնները։ Ծանրության կենտրոնը այն կետն է, որի վրա կենտրոնացած է ծանրության ուժը։ Եթե այս կենտից մարմնի վրա ազդենք որևէ ուժով, մարմինը կշարժվի առանց պտտական շարժման։ Ինչպե՞ս կարելի է պրակտիկ որոշել մարմնի ծանրության կենտրնը։ Երկու ձեռքով անհրաժեշտ է պահել հրթիռը երկու ծայրերից։ Հետո անհրաժեշտ է իրար մոտեցնել ձեռքերը ։ Այն կետը, որտեղից մի մատով պահելիս հրթիռը չի պտտվի (ու չի ընկնի), կլինի ծանրության կետը։ Իսկ ինչ է՞ ճնշման կենտրոնը և ինչպես կարելի է պրակտիկ հաշվել այն, առանց բանաձևերի (Բանաձևային տարբերակով հաշվելու համար ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մաթեմատիկական անալիզից)։ Երբ հրթիռը շարժվում է օդում, նրա վրա օդի կողմից ճնշում է ազդում, և տարբեր տեղերում այդ ճնշումը տարբեր է կախված հրթիռի ձևից։ Պարզ ասած, ճնշման կենտրոնը այն կետն է, որի վրա կենտրոնացած են օդի կողմից ազդող ճնշումներ։ Պրակտիկ եղանակով ճնշման կենտրոնը ստանալու համար անհրաժեշտ է հաստ ստվարաթղթից ստանալ հրթիռի եզրագծերով պատկերը։ Դրա համար կարելի է վերևից հրթիռի վրա ուղղահայաց լույս գցել (Արևի լույսը այս դեպքում շատ լավ տարբերակ կարող է լինել) և ստվերի ուրվածգծերով նույն պատկերը ստանալ հաստ ստվարաթղթի վրա։ Կտրել այդ պատկերը եզրագծերով և այնուհետև գտնել ստվարաթղթից ստացված պատկերի ծանրության կենտրոնը։ Հենց այս կետն էլ կլինի ճնշման կենտրոնը։ Երևի թե արդեն պարզ է, որ ծանրության կենտրոնը մեծապես կախված է հրթիռի, նրա կայութարարների, կոնաձև քթի տեսքից, և ճնշման կենտրոնը փոփոխելու համար անհրաժեշտ են փոփոխություններ հրթիռի ընդհանուր կառուցվածքի հետ: Եթե ծանրության կենտրոնը շատ մոտ է ճնշման կենտրոնին, կամ ավելի ցածր է քան ճնշման կենտրոնը, ապա ավելի նպատակահարմար է փոխել ծանրության կենտրոնի տեղը, հրթիռի գլխիկում բեռներ ավելացնելուվ։ Մոդելային հրթիռի դեպքում ընտրությունը բազմազան է, կարելի է նույնիսկ օգտագործել ծեփամածիկ, պլաստիլին ու մետաղե հեղույս, մանեկներ և այլն: 

Հրթիռի մեկնարկը 

Հրթիռի մեկնարկի համար անհարժեշտ են մենկարկային վահանակ (launch pad), բռնկիչ, պլաստմասե դետալ(թասակ), ինչի շնորհիվ բռնկիչը ամուր սեղմվում է շարժիչի պատերին, և մեկնարկի կառավարման համակարգ։

Պայթուցիչը դրվում է հրթիռի շարժիչի մեջ, որի վրայից դրվում է պլաստմասե դետալը, ինչը պայթուցիչը սեղմում է շարժիչի պատերին։

Պայուցիչի երկու ծայրերը միանում են մեկնարկի կառավարման համակարգին։ Մեկնարկը տրվում է կառավարման վահանակից։ 

Վերջաբանի փոխարեն

Per aspera ad astra… ասում է Լատինական ասացվածքը։ Բառացի նշանակում է «դժվարությունների միջոցով դեպի աստղերը», թեև աստղերը հաջողության իմաստով են գործածված ասացվածքում։ Տիեզերք թռչելը եղել է մարդու դարավոր երազանքը, և այդ երազանքին հասնելուց հետո մարդությունը շարունակում է ձգտել ավելին։ Մի վախեցիր երազել և հիշիր որ ցանկացած մեծ թռիչքը սկսվում է փոքր քայլերից։ 

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy