Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (ԱՄՆ), Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիա) և ALMA աստղադիտարանի ( Atacama Large Millimeter Array, Չիլի) գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ նախամոլորակային միգամածության մասին։

Բումերանգ նախամոլորակային միգամածություն

Միգամածությունում ջերմաստիճանը հասնում է մինչև 1Կ ( -272° C կամ -458°F), որն էլ Տիեզերքի ամենացուրտ վայրն է։ Այն բավականին մոտ է բացարձակ զրո ջերմաստիճանին։ Կելվինը միավորների միջազգային համակարգում թերմոդինամիկական ջերմաստիճանի չափման միավոր է։ Կելվինի և Ցելսիուսի սանդղակները կապված են հետևյալ հաշվարկային բանաձևով․ °С = Կ−273,15 ։ Բացարձակ զրո ջերմաստիճանը համապատասխանում է 0 Կ-ին։

Բումերանգ միգամածությունը ձևավորվում է իր կենտրոնական աստղի կամ աստղային համակարգի գազի հոսքի միջոցով, որը շարժվում է մոտ 164 կմ/վ արագությամբ (600 000 կմ/ժ) և արագորեն ընդարձակվում է։ Նման ցածր ջերմաստիճանն այդ ընդարձակման հետևանքն է։ Բումերանգ միգամածությունը գտնվում է Երկրից մոտ 5000 լուսատարի հեռավորության վրա՝ Կենտավրոս համաստեղությունում։

Նշենք ևս մեկ ուշագրավ դեպք․ Միջազգային տիեզերակայանում ՆԱՍԱ-ն ստեղծել է «Սառը ատոմների լաբորատորիա» («Cold Atom Laboratory») , որտեղ ջերմաստիճանը բավականին մոտ է բացարձակ զրո ջերմաստիճանին (բացարձակ զրո ջերմաստիճանից բարձր է մեկ աստիճանի չնչին մասով)։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy