Պարզունակ մեխանիկայով փոքր աստղադիտակները հազիվ բավարարում են Մարսի բևեռային հատվածները կամ Սատուրնի օղակները տեսնելու համար: Իսկ ավելի մեծ աստղադիտակներ, ինչպիսին է Շմիդտ-Կասեգրանը, շատ թանկ արժեն: Պարզ, բայց արդյունավետ մեխանիզմների հնարամիտ համադրությամբ հնարավորինս մեծ բացվածքով Դոբսոնյան աստղադիտակը դիտողին հնարավորություն է տալիս տեսնել խորը տիեզերական մարմիններ: Ոչ մի այլ դիտակով ավելի շատ տիեզերական լույս չեք հավաքի ձեր գումարի դիմաց, որքան լավ դոբսոնյան գնելիս:
Դիտակի քանդումը լրացուցիչ գործիքներ չի պահանջում, այսպիսով ապահովելով այս մեծ դիտակի անխափան տեղափոխումը նույնիսկ փոքր մեքենաներում: Ամբողջ կառուցվածքը օպտիմիզացված է առավելագույն կոշտության համար՝ նվազագույն քաշով:
Իդեալական տարբերակ է խորը տիեզերական օբյեկտները (գալակտիկաներ, միգամածություններ) ուսումնասիրելու համար։ 409մմ տրամագծով հայելին 2400 անգամ ավելի շատ լույս է հավաքում, քան անզեն աչքը: Մոլորակների և խորը երկնքի օբյեկտների դետալները տեսանելի կլինեն նույնիսկ անփորձ դիտորդների համար:
Ունի երկու օկուլյար՝ 26մմ և 10մմ ֆոկուսային հեռավորությամբ, Լուսնի ֆիլտր և Լուսնի քարտեզ, նշանոց, կոլիմացիոն գործիք։
Դիտակի հետ որպես ՆՎԵՐ կստանաք նաև դոբսոնյան աստղադիտակի ծածկոց, որը կբարելավի օկուլյարների կոնտրաստը և ցողից կպաշտպանի առաջնային հայելին:
Տեխնիկական մանրամասներ
Ֆոկուսային հարաբերությունը։ f/4․5
Ֆոկուսային հեռավորությունը։ 1826 մմ
Առաջնային հայելու տրամագիծը։ 409 մմ
Երկրոդայինի ծածկած մակերեսը : 25%
Հայելու hենման կետերը: 9
Հայելի տուփի քաշը։ 30 կգ
Հայելիի տուփի բարձրություն: 42.5 սմ
Բարձրությունը, երբ դիտակը նայում է զենիթ։ 167 սմ
Երկրորդայինի շրջանակի քաշը։ 3,6 կգ
Երկրորդայինի շրջանակի տրամագիծը։ 48 սմ
Երկրորդականի շրջանակաի բարձրությունը։ 17 սմ
Ձողերի երկարությունը: 140 սմ
Ձողերի հաստությունը։ 25 մմ
Մաքսիմում տեսական խոշորացում։ 800x
Տեսական աստղային մեծություն։ 15.74
Հավաքածուն ներառում է հիբրիդային դոբսոնյան դիտակ (16 դյույմ), 2 դյույմանոց ֆոկուսեր, նշանոց, գործիքներ կոլիմացիայի համար, 2 օդորակիչ՝ հիմնական հայելու ջերմաստիճանի հավասարակշռության համար և նվեր ծածկոց։
ԿԱՐԵՎՈՐ
Աստղադիտակը բացվել է մեկ անգամ STARMUS ֆեստիվալի ժամանակ, այնուհետև մասնագիտական ստուգում անցնելուց հետո հավաքվել ինչպես նորը:
Սակայն հնարավոր են որոշակի շահագործման հետքեր, փոքրիկ խազեր, փաթեթավորման տուփի վրա որոշակի պատռվածքներ, որոնք ամենևին չեն խանգարում աստղադիտակի ֆունկցիոնալությանը:
Հավելյալ տեղեկություն
Weight | 43 kg |
---|
Հարց ու Պատասխան
Դեռ հարցեր չկան
Կարծիքներ
Այստեղ դեռ չկան կարծիքներ։