Explore Scientific (պաշտոնական գործընկեր)

Explore Scientific-ը ամերիկյան կազմակերպություն է, որը զբաղվում է աստղադիտակների, հեռադիտակների, մանրադիտակների և այլ գիտական սարքավորումների արտադրությամբ ու վաճառքով։ Կազմակերպության նպատակն է աստղադիտումը և բնության ուսումնասիրությունը դարձնել ավելի մատչելի և հասանելի։

Կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին` Սքոթ Ռոբերթսի կողմից, ում բազմամյա փորձի և հմտությունների շնորհիվ այն դարձավ ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկը։ Explore Scientific-ը, հավատարիմ մնալով իր տեսլականին, մինչ օրս շարունակում է աստղագիտությունը դարձնել հասանելի թե՛ սկսնակ, և թե՛ փորձառու սիրողական աստղագետներին և էնտուզիաստներին` տրամադրելով անհրաժեշտ սարքավորումները։

SpaceShop42-ը հանդիսանում է Հայաստանում Explore Scientific-ի պաշտոնական գործընկերը, իսկ համահիմնադիրներ Վաչիկ Խաչատրյանը և Մհեր Խաչատրյանը Explore Alliance-ի դեսպաններ են։ Մեր համագործակցությունը սկսվել է 2022 թվականի սեպտեմբերին՝ At Starmus VI փառատոնի շրջանակներում։ Այս համագործակցությունը ևս մեկ կարևոր հարթակ է Հայաստանում սիրողական աստղագիտության զարգացման համար, ինչը հնարավորությունը կտա Հայաստանում զբաղվել սիրողական աստղագիտությամբ ավելի մատչելի և հասանելի եղանակներով, ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումները և լրացնել գիտելիքների ու փորձի պաշարը ոլորտի լավագույն մասնագետների աջակցությամբ։

Հղումներ՝

en_US