Մենք շրջապատված ենք բազմաթիվ գալակտիկաներով, որոնք հեռանում են մեզնից։ Եվ հետաքրքիրն այն է, որ որքան հեռու է գալակտիկան մեզանից, այդքան ավելի արագ է հեռանում: Գալակտիկայի շարժման արագության և մեզնից ունեցած հեռավորության միջև կապը հայտնի է որպես Հաբլի օրենք, այն ցույց է տալիս, թե ինչպես են շարժվում գալակտիկաները մեր նկատմամբ:


Որոշ դիտողական տվյալներ հիմքեր են տալիս երթադրելու, որ Տիեզերքն ընդարձակվում է: Տիեզերքի հատվածները ընդարձակվում են սեփական էներգիային համապատասխան։ Պատկերացնենք մեզնից 87 լուսատարի հեռավորության վրա օգտնող որևէ օբյեկտ և դիտարկենք նրանից եկող լույսը։ Լույսը սկսում է իր ուղին դեպի մեզ, բայց Տիեզերքն ընդլայնվում է, այսինքն մեր և այդ օբյեկտի միջև հեռավորությունը մեծանում է։ Լույսը շարունակում է գալ դեպի մեզ, բայց հեռավորության մեծացման հետ մեկտեղ այն պետք է անցնի ավելի քան 87 լուսատարի: Եվ երբ լույսը հասնում է իր նպատակակետին, այդ օբյեկտն արդեն 173 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում: Այն հարցի պատասխանը, թե իրականում ինչ ճանապարհ է անցել լույսը, հետևյալն է․ ավելի քան 87 լուսատարի, պակաս քան 173 լուսատարի։


Կիրառենք այս տրամաբանությունն ամբողջ Տիեզերքի համար։ 13.8 միլիարդ տարի առաջ Տիեզերքն անհավանական տաք և խիտ էր և լցված էր էներգիայի հսկայական աղբյուրներով ՝ ճառագայթում (ֆոտոններ), նյութ (պրոտոններ, նեյտրոններ, էլեկտրոններ) և տարածությանը բնորոշ էներգիա (մութ էներգիա): Եթե ​​ընդարձակվող Տիեզերքը լցված լիներ էներգիայի այս երեք տեսակներից միայն մեկով, ապա Տիեզերքի սահմանների համար երեք տարբեր պատասխան կստանայինք, քանի որ պարունակող էներգիայի խտությունից է կախված Տիեզերքի ընդլայնման տեմպերը: Տիեզերքի վաղ փուլերում ՝առաջին մի քանի հազար տարվա ընթացքում, գերակշռում էր ճառագայթումը՝ հիմնականում ֆոտոնների և նեյտրինոների տեսքով: Հետո տեղի ունեցավ փուլային անցում և նյութը (նորմալ և մութ) դարձավ միլիարդավոր տարիների գերակշռող բաղադրիչը: Եվ բոլորովին վերջերս՝ Արեգակնային համակարգի և Երկրի ձևավորումից հետո, գերակշռեց մութ էներգիան: Քանի որ մութ էներգիան Տիեզերքում էներգիայի միակ աղբյուրը չէ (և չի լինելու), մենք երբեք չենք հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ լույսը մեզ չի հասնում: Սակայն այն բավարար է Տիեզերքի սահմաններն ավելի առաջ տանելու համար, քան կլիներ էներգիայի միայն մի տեսակի գոյության տարբերակում։ Այսպիսով, 13.8 միլիարդ տարեկան Տիեզերքում ամենահեռու տեսանելի օբյեկտները գտնվում են 46 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: Հետևաբար, Տիեզերքի տրամագիծը կկազմի 92 միլիարդ լուսատարի։


Ավելի լավ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք նաև դիտել այս տեսանյութը:

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US