Լուսնի վրա ոտք է դրել 12 երջանիկ տիեզերագնաց։ Նիլն ու Բազը առաջին մարդիկ էին, ովքեր իրենց հետքերը թողեցին նրա վրա: Որոշ տիեզերագնացների բախտն ավելի ուժգին ժպտաց, նրանք հնարավորություն ունեցան Լուսնին մոտիկից նայել մի քանի անգամ։
2024 թ․ ՆԱՍԱ-ն պատրաստվում է իրականացնել հաջորդ այցը դեպի Լուսին։


Իսկ կարո՞ղ են արդյոք հասարակ քաղաքացիները թռչել Լուսին և առհասարակ Տիեզերք։ Լուրեր կան այն մասին, որ ՆԱՍԱ-ն պատրաստվում է բացել Միջազգային Տիեզերակայան՝ առևտրային բիզնեսի, այդ թվում նաև զբոսաշրջության համար։ Բայց շատ ուրախանալ պետք չէ, որովհետև տոմսերը հաստատ էժան չեն լինելու։ 2019թ․ մայիսի 7-ին ՆԱՍԱ- ն հայտարարեց, որ թույլ կտա յուրաքանչյուրին այցելել Միջազգային Տիեզերակայան՝ միակ վայրը, որտեղ ներկայումս մարդիկ ապրում են մոլորակից դուրս։ Կայանի մահճակալից, օդից, ջրից, ինտերնետից և այլ հարմարանքներից օգտվելու համար պետք է վճարել 35 000 ԱՄՆ դոլար՝ մեկ գիշերվա համար։ Բացի այդ, զբոսաշրջիկը պետք է վճարի փոխադրող ընկերությանը՝ երկկողմանի ուղևորության համար։ Ամենայն հավանականությամբ, ճանապարհորդությունը կիրականացնի SpaceX ընկերությունը։ Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը նույնպես նախատեսում է իրականացնել ուղեծրային թռիչքներ իր հաճախորդների համար։ Թռիչքը կտևի 2,5 ժամ։ Տիեզերանավի վրա կարող են գտնվել մինչև 8 մարդ՝ 2 օդաչու և 6 ուղևոր։

Մի խոսքով, Լուսին գնալու և նրան մոտիկից նայելու համար պետք է ամենաքիչը հարուստ լինել։ Բայց մենք դրա մասին էլ ենք մտածել։ Կարող եք գնել մեր հրաշք աստղադիտակներից մեկը և հանգիստ հիանալ Լուսնով և ոչ միայն։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US