Նախ հասկանանք, թե ինչ է երկինքը։ Երկինքն ինչ-որ օբյեկտ չէ։ Երկինք անվանում են այն, ինչ գտնվում է Երկրի մակերևույթից վերև գտնվող «տարածքում»։

Երկինքը վայր չի ընկնում, որովհետև այն արդեն վայր է ընկել)) Այսինքն, երկինքը սկսում է հենց երկրի մակերևույթից և մենք այն անվանում ենք մթնոլորտ։ Վերջինիս խտությունը մակերևույթից ունեցած բարձրության մեծացման զուգահեռ փոքրանում է։ Իսկ մթնոլորտը մնում է Երկրի շուրջ՝ շնորհիվ Երկրի ձգողականության ուժի։

Բայց, այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ օդի մոլեկուլները վայր չեն ընկնում երկրի վրա, այսինքն չեն խտանում Երկրի մակերևույթին։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները լավ տաքացնում են մեր մթնոլորտը, որի արդյուքում աճում է օդի մոլեկուլների կինետիկ էներգիան (կինետիկ է կոչվում շարժմամբ պայմանավորված էներգիան)։ Այն օգտագործվում է օդի մոլեկուլների կողմից ձգողականության ուժերին հակառակ ուղղված շարժման համար։ Այդ է պատճառը, որ մոլեկուլները վայր չեն ընկնում Երկրի վրա։ Այնպես որ, քանի դեռ Արևը կա, կարող ենք չանհանգստանալ))

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US