Ավելի քան կես դար է անցել այն օրից, երբ մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա։ Սակայն մինչ օրս կան բազամաթիվ առեղծվածներ, որոնցից մեկն էլ Լուսնի փոշին է։ Լուսնի փոշու տարօրինակ հոտի մասին հայտնել է «Ապոլոն-17»-ի օդաչու Յուջին Սերնանը։ Նա պատմում է, որ տիեզերանավի խցիկում, տիեզերական հանդերձանքը հանելուց հետո, փոշուց վառոդի հոտ է առել։


Ըստ գիտնականների, լուսնային փոշու և վառոդի քիմիական բաղադրությունները ոչ մի նմանություն չունեն։ Թե որտեղի՞ց է գալիս վառոդի հոտը՝ հանելուկ է։
Ըստ վարկածներից մեկի,տիեզերական ճառագայթներով Լուսնի անընդհատ ճառագայթահարման պատճառով նրա մակերեսի մոլեկուլները մնում են ազատ, չկապված վիճակում: Տիեզերագնացներն և նրանց տիեզերանավերը իրենց հետ խոնավության մասնիկներ են բերում, որոնք ռեակցիայի մեջ են մտնում և առաջացնում ցնդող նյութեր։ Այսպիսով, նրանցից վառոդի հոտ է գալիս:

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US