Առաքում

Ապրանքների առաքումը իրականացնում ենք 2 եղանակով՝ «էքսպրես» և «անձամբ կվերցնեմ»։

Առաքում Երևանում

Երևանում, ոչ աստղադիտակ հանդիսացող ապրանքների էքսպրես առաքումը իրականացնում ենք «Yandex» և/կամ «GG» ընկերությունների միջոցով։ Այս եղանակով առաքելու դեպքում հաճախորդը ինքն է վճարելու տաքսու առաքման արժեքը վարորդին և գնում կատարելուց հաշիվ-ապրանքագրում չի երևալու առաքման գինը, քանի որ այն կարող է տատանվել կախված առաքման ժամից և հեռավորությունից։
Առաքանին ուղարկվելու է մեր պահեստից՝ Ահարոնյան 1/7 հասցեից։
Առաքանին կուղարկվի 1-2 օրվա ընթացքում, նախապես ձեզ հետ հարմարացնելով ժամը։
Աստղադիտակների և աստղադիտակների հետ պատվիրված ապրանքների առաքումը Երևանում ԱՆՎՃԱՐ է, առաքանին մոտեցնում ենք 1-ից 2 օրվա ընթացքում, անձամբ, առանց օգտվելու լրացուցիչ առաքիչի ծառայությունից։
«Անձամբ կվերցնեմ» առաքման տարբերակն անվճար է։ Այս եղանակի դեպքում դուք և մենք կպայմանավորվենք Ձեզ ու մեր առաքիչին հարմար տեղ, ժամ, օր և ապրանքը կվերցնեք, առաքանու ստացումը հնարավոր է 1-2 օրվա ընթացքում։

Առաքում Մարզեր

Մարզեր առաքում ենք Հայ Փոստի օգնությամբ, հետևաբար տարբեր ուղղություններով առաքումները և առաքման ժամկետները կարող են տարբերվել և կախված են Հայ Փոստից։
Հայ Փոստի սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Այս տարբերակը ընտրելու դեպքում էլ մեր մասնագետը ձեզ հետ կապ կհաստատի և կհաստատվի առաքումը։

Վճարման կարգը

SpaceShop42-ում աստղադիտակ չպարունակող պատվերի վճարում հնարավոր է կատարել միայն անկանխիկ տարբերակով, եթե չեք օգտվել «Անձամբ կվերցնեմ» առաքման տարբերակից։
Անկանխիկ տարբերակով վճարում հնարավոր է կատարել բանկային փոխանցմամբ, քարտից քարտ փոխանցմամբ և ԻԴՐԱՄ վճարային համակարգով։
Նշենք, որ բանկային փոխանցման հաստատումը հնարավոր է տևի մինչև մեկ բանկային աշխատանքային օր, սակայն այս տարբերակով վճարելու և էքսպրես առաքում պատվիրելու դեպքում մեր մասնագետը ձեզ հետ կապ կհաստատի և անհրաժեշտության դեպքում մեր կապի միջոցներից որևիցե մեկին կուղարկեք վճարման անդորրագիրը։
Աստղադիտակ պարունակող պատվերների վճարումը հնարավոր է կատարել թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ տարբերակով։
2022 թվականի հուլիսի մեկից ՀՀ կառավարության որոշմամբ 300 000 դրամից ավել գործարքները կատարվում են անկանխիկ տարբերակով։

Իրավաբանական անձանց վճարման կարգը

Իրավաբանական անձանց վճարման կարգը փոփոխվում է, խնդրում ենք կապնվել մեզ հետ նշված կապի միջոցներից որևիցե մեկով, որպեսզի տրամադրենք անհրաժեշտ ռեկվիզիտները։