Հայտնի է, որ տեսանելի Տիեզերքը ունի 100 միլիարդի կարգի գալակտիկաներ։ Փորձելով ինչ-որ կերպ դասակարգել այսքան մեծ թվով գալակտիկաները` Էդվին Հաբլը մշակեց հատուկ դասակարգում, որում գիտնականը ընդգծեց գալակտիկաների մի քանի տեսակ։ Այդպես տիեզերքում «հայտնվեցին» պարուրաձև (սպիրալաձև), ոսպնյակաձև, էլիպսաձև, անկանոն կառուցվածքներով գալակտիկաներ։


Մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, երկար թևերով պարուրաձև գալակտիկա է։ Մեր տիեզերական տան հենց պարուրաձև լինելու հարցը երկար ժամանակ տանջում էր գիտնականներին, ովքեր էլ մի անգամ որոշեցին անցկացնել իրար նման գալակտիկաների և դրանց առաջացման պրոցեսների մեծամասշտաբ դիտումներ։

Համաձայն հետազոտությունների, գալակտիկայի պարուրաձև լինելու պատճառ է հանդիսանում դրա մագնիսական դաշտերը։ Դոկտոր Էնրիկե Լոպես-Ռոդրիգեսի խոսքերով, նույնիսկ, չնայած այն բանին, որ այդ ուժերը բացառապես անտեսանելի են, դրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ նոր առաջացող գալակտիկական պարուրաձև կառուցվածքի վրա։ Պարուրաձև գալակտիկայում մագնիսական դաշտերը հավասարվում են պարույրի թևերով՝ Ծիր Կաթնի ողջ մակերեսով, որը հաշվվում է մոտավորապես 24000 լուսատարի։ Գրավիտացիոն ուժերը, որոնք առաջացնում են գալակտիկայի պարուրաձև տեսքը, ուժեղ սեղմում են կառուցվածքի մագնիսական դաշտը, այդպիսով մեկնարկելով գիգանտ տիեզերական մարմնի թևերի առաջացումը։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy