Հականյութը հակամասնիկներից բաղկացած նյութ է, որը բնության մեջ կայուն ձևավորված չէ։ Այն Երկրի վրա ստանում են օգտագործելով բարձր էներգիայով արագացուցիչներ։ Այդ ճանապարհով ստացել են, օրինակ, հակապրոտոն, հակաատոմ, հակահելիում և այլն։


Եթե ֆիզիկայի օրենքները սիմետրիկ լինեին նյութի և հականյութի նկատմամբ, ապա այն Տիեզերքի գոյությունը, որը մենք հիմա տեսնում ենք, անհնար կլիներ։ Մեծ պայթյունը պետք է ստեղծեր հավասար քանակությամբ նյութ և հականյութ՝ վաղ Տիեզերքում: Բայց այսօր այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Տիեզերքում՝ կյանքի ամենափոքր դիսևորումից մինչև աստղային ամենամեծ օբյեկտներ, գրեթե ամբողջությամբ նյութից են կազմված: Տիեզերքում շատ քիչ քանակությամբ հականյութ գոյություն ունի։ Որտեղ և երբ էլ Տիեզերքում հանդիպեն իրար նյութը և հականյութը, տեղի կունենա էներգիայի ֆանտաստիկ պայթյուն՝ նյութի և հականյութի անիհիլացման հետևանքով։ Անիհիլացումը դա մասնիկի և նրան համապատասխանող հակամասնիկի փոխակերպումն է էլեկտրամագնիսական ալիքների։ Հայտնի օրինակ է էլեկտրոնի և պոզիտրոնի անիհիլացումը, որի արդյունքում առաքվում է գամմա քվանտ։

Սակայն, Տիեզերքի նույնիսկ մեջ մասշտաբներում նյութի և հականյութի անիհիլացման ոչ մի հետք մենք չենք տեսնում։ Մենք չենք տեսնում որևէ ապացույց այն բանի, որ մեր դիտարկած աստղերից, գալակտիկաներից կամ մոլորակներից մի քանիսը կազմված են հականյութից: Մենք չենք տեսնում բնութագրական գամմա ճառագայթները, որոնք ակնկալում ենք տեսնել նյութի և հականյութի անիհիլացման ժամանակ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Տիեզերքում ոչ մի տեղ չկա մեծ քանակությամբ հականյութ, հակառակ դեպքում կգրանցեինք անիհիլացման արդյուքները։ Տիեզերքում հականյութ գրեթե չի հանդիպվում։ Ծիր Կաթինում հականյութը կազմում է նյութի ընդհանուր քանակի մեկ քվադրիլիոներրորդ (10^(-15)) մասից ոչ ավելի։
Ֆիզիկայի ամենամեծ մարտահրավերներից մեկն է պարզել, թե ի՞նչ է պատահել հականյութի հետ, և ո՞րն է այդ հավասարակշռության խախտման պատճառը։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy