Եռակի օդաչու-տիեզերագնաց և Սովետական Միության երկակի հերոս, ավիացիայի գեներալ-գնդապետ Վլադիմիր Կովալյոնոկը Союз ТМА-21 -ի թռիչքի բարեհաջող մեկնարկից հետո պատմեց այսպիսի պատմություն.
1974 թվականին Ղրիմի աստղադիտարանում աշակերտները հանդիպեցին տիեզերագնացների հետ։ Աղջիկներից մեկը անսպասելի հարցրեց․
– Իսկ տիեզերքում լուցկին վառվու՞մ է։ Ընդհանրապես, այն վառվու՞մ է անկշռության մեջ։


Պարզվեց, որ տիեզերագնացներից ոչ ոք չի կարողանում պատասխանել մանկական հարցին․ այդպիսի փորձ անցկացնելը ոչ մեկի մտքով չէր անցել։ Տիեզերանավերում հրդեհներ եղել էին, բայց հենց կրակ վառել․․․

Կովալյոնոկը դա մտապահեց։ 1977 թվականի հոկտեմբերին Վալերի Ռյումինի հետ միասին նրանք մեկնեցին հերթական թռիչքի։ Կովալյոնոկը իր հետ գաղտնի տիեզերանավ է բերում լուցկի։ Երբ հնարավորություն է ստեղծվում, վառում է լուցկու մեկ հատիկ՝ անվտանգության կանոնները պահպանելով։ Տիեզերագնացի բառերով տեսարանը զարմանալի էր․ ուղեծրում տաք օդը չէր ձգտում դեպի վերև, կրակը ձգված չէր, ինչպես Երկրի վրա, այլ կլոր էր։ Բացի դա, անկշռության մեջ բարձրջերմաստիճանային տիրույթներից դեպի ցածրջերմաստիճանային տիրույթներ մասնիկների անցման վրա գրավիտացիոն պրոցեսները չէին ազդում։
Արդյունքում այդ դիտումները հիմք հանդիսացան նոր տեխնոլոգիայի համար՝ տիեզերական զոդում։

Հետաքրքրասեր աշակերտուհու մասին տիեզերագնացը չմոռացավ․ նրա խնդրանքով աղջկան գտան և պարգևատրեցին «Տիեզերական դարաշրջանի սկիզբ» հուշամեդալով։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy