SpaceShop42 կայքում ներկայացված ապրանքատեսականին, որոնք առկա չեն տվյալ պահին, հնարավոր է ձեռք բերել նախապատվեր իրականացնելու միջոցով։

Նախապատվեր իրականացնելու համար անհրաժեշտ է ապրանքը գնել այնպես, ինչպես սովորական առկա ապրանքը կգնեիք․ ավելացրեք զամբյուղում, լրացրեք անհրաժեշտ դաշտերը և սեղմեք «Գնել» կոճակը։ Գնման պահին դուք կարող եք վճարում չկատարել։ Վճարումը անհրաժեշտ է իրականացնել ձեր պատվերը հաստատելուց հետո (պատվերը հաստատելու համար մեր մասնագետը կկապնվի ձեզ հետ)։

Նախապատվերը հաստատելու համար անրաժեշտ է վճարել ամբողջ պատվերի առնվազն 20%-ը։ Աստղադիտակ չպարունակող պատվերը 5 օրվա ընթացքում չեղարկելու դեպքում ձեզ ամբողջությամբ հետ կփոխանցվի ձեր վճարած գումարը։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում՝ կանխավճարը հետ վերադարձի ենթակա չէ։

Նախապատվերը կառաքվի 13 կամ ավելի աշխատանքային օրվա ընթացքում։ Կախված ապրանքից՝ նախապատվերի առաքման տևողությունը կարող է փոփոխվել։

hy
SpaceShop 42